Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Եվրոպական էլիտաները չեն արդարացնում քաղաքացիների վստահությունը

Եվրոպական էլիտաները չեն արդարացնում քաղաքացիների վստահությունը
11.05.2016 | 22:32

ԵՄ երկրներում սրընթաց անկում է ապրում քաղաքացիների վստահությունը Բրյուսելի վարած քաղաքականության նկատմամբ՝ գրում է Die Welt-ը: Հարցումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երրորդ գերամանացի աջակցում է ԵՄ-ից Գերմանիայի դուրս գալուն: Դա տագնապալից ազդանշան է, որ «Գերմանիայի այլընտրանք»» կուսակցությանը վարդագույն ապագա է խոստանում՝ գրում է Քրիստոֆ Շիլցը: ԵՄ-ն այսօր բախվել է լեգիտիմության ամենամեծ ճգնաժամին իր պատմության մեջ, և պատճառը Բրյուսելի քաղաքականությունն է: Եվրոպական էլիտաները բաց թողեցին եվրոն ամրացնելու հնարավորությունը՝ կայուն դարձնելով ճգնաժամերի նկատմամբ: Մի քանի տարի զարգացմանն ուղղված անիմաստ քաղաքականության օգնությամբ նրանք ջանում էին սքողել Աֆրիկայի աղետալից վիճակը և պատրաստ չէին Եվրոպա ներխուժած փախստականների հոսքին:

Բացի այդ՝ Եվրոպային չհաջողվեց ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի ռազմավարություն մշակել, որ ներառեր տվյալների կանխավ փոխանակում, համաձայնեցված ոստիկանական գործողություններ: Այդ իրավիճակում շատ քիչ փոփոխություն կարող է բերել Թուրքիայի հետ տարատեսակ գնահատականներ ստացած գործարքը: ԵՄ երկրներում գործազրկությունը տատանվում է 6- 30%-ի միջև: Այդ իրավիճակը սոցիալական ոլորտում պայթյունավտանգ ներուժ ունի: Միաժամանակ՝ Եվրոպան առաջին տասնամյակը չէ, որ համարյա մոռացված ազգայնականության ռենեսանս է ապրում, որ որոշ երկրներում ձեռք ձեռքի առաջ է շարժվում թափ հավաքող էքստրեմիստական միտումների հետ: Ամենայն հավանականությամբ՝ ԵՄ-ն իր ներկա տարբերակով արդյունավետ չէ: Ելք կարող է դառնալ ԵՄ-ն 2.0 տարբերակով: Նա կարող է լինել ավելի փոքր, ավելի ինտեգրված, վճռական և պետք է դառնա եվրոպացիների միասնություն, այլ ոչ թե եսասերների ակումբ:
Քրիստոֆ ՇԻԼՑ, Die Welt


Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք՝ եվրոպացիները Հայաստանում ապրեին, ինչքան կգնահատեին իրենց «եսասերների ակումբը»: Հունիսին ի՞նչ կասեն Մեծ Բրիտանիայի բնակիչները ԵՄ-ից դուրս գալո՞ւ, թե՞ ԵՄ-ում մնալու հանրաքվեին, հայտնի չէ, բայց զարմանալի է, որ ոտքի է կանգնում Գերմանիան: Փաստորեն բողոքողները բարեկեցիկ երկրներն են, իսկ ԵՄ-ն պետք է կառույցի արևելաեվրոպացի նորագիրներին: Գուցե իսկապես բաժանվեն ԵՄ-առաջին և ԵՄ-երկրորդ կառույցների ու սկսեն համագործակցել իրար հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

his_button_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ
锟矫偮⒚兟⒚拷卢脜隆脙锟矫偮冿拷脗炉脙锟矫偮棵冿拷脗陆/1747926452">Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ